27.03.2018|
00:42
«Էլեկտրոնային մշակութային լրատվական բազմազանության մեջ ավելանում է ևս մեկ կայք` tatron-drama.am: Նպատակն է` հնարավորինս ծավալուն ներկայացնել դասական և ժամանակակից հայ դրամատուրգիան. թատերգությունները, դրանց բեմական կյանքը, հաջողությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի հիմնադիր, խմբագիր ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ: